Գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել հունիսի 23-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքերի առթիվ: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Պետրոսյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով: Այն է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով: Սույն արարքը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Գյումրիում ակտիվիստները ևս հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիա էին իրականացրել, որի ժամանակ էլ բերման էին ենթարկվել Կումայրիի բաժին: