«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Սդղլի գյոլի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով առաջիկայում աղմկալի իրադարձություններ կծավալվեն: Ասել է, թե շուտով գործը կհասնի ծեծի գործով հիմնական դերակատարներին…
Ի դեպ, մարզպետի մյուս եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի որդու՝ Մայիս Խաչատրյանի նկատմամբ էլ հետախուզում է հայտարարվել: Իհարկե, նա դեռ չի հայտնաբերվել, սակայն մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահները հետքի վրա են: Տեղեկացնենք, որ այս գործով արդեն 5-րդ անձին է մեղադրանք առաջադրվում, եւ շուտով գործը կհասնի մարզետի որդուն` Տիգրան Խաչատրյանին: Ինչպես հայտնի է՝ նրա ճակատագիրը կախված է ծեծի գործով տուժող Հարություն Զաքարյանից, որը Մոսկվայում աչքի արդեն 4-րդ վիրահատությունն է տանում, սակայն նրա Հայաստան վերադառնալը սարերի հետեւում չէ: Այնպես որ, առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ դեպքի օրը, երբ ծեծից հետո Սուրիկ Խաչատրյանը գնացել էր Սդղլի գյոլի տարածք, նրա հետ էր եղել նաեւ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի վարորդը` Արմեն Ղարիբյանը, որն այս օրերին այլ գործի շրջանակներում կալանքի տակ է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: