Այսօր` ժամը 19:00-ին, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորները` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հավաքվելու են «Օջախ» ռեստորանային համալիրում:
ՀՀԿ-ական պատգամավորների և ՀՀ նախագահի հետ միասին խնջույքին մասնակցելու են նաև կառավարության անդամները` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնի է` այսօր Ազգային ժողովում արտահերթ նիստ էր հրավիրվել, որի ժամանակ քննարկվել էր ռուսական համաձայնագիր: «Ծանր» օրվանից հետո ՀՀԿ-ականները որոշել են մի լավ լիցքաթափվել և խնջույք կազմակերպել: Նրանք տոնում են ԱԺ նստաշրջանի ավարտը և մեկնում արձակուրդի: