Նախագահի խոստումը չի կարող բավարարել բոլորին. Արագած Ախոյանը` Բաղրամյանի դեպքերի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բավականին զուսպ, բավականին չափի մեջ բողոքի ձայն բարձրացրեցին հավաքվածները, իսկ իշխանության ձայնը նույնպես գովելի էր: Անդրադառնալով Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցերին, այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը. «Հիմա նախագահի առաջարկը քննարկվում է, և հիմա կոչեր է հնչում` սպասել աուդիտին, և նոր միայն որոշում կայացնել»:

Այն դիտարկմանը, թե մինչ այժմ` նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո Բաղրամյանում դեռ մարդիկ կան, պատգամավորը նշեց. «Չի կարող որևէ խոստում բավարարել բոլորին: Այն էլ մեր ազգը, որը չի փայլում իր համախմբվածությամբ, հիմա համախմբված է, սակայն այդ հայտարարությունը բավարարել է շատերին»:




Լրահոս