Ոստիկաններն ու ակտիվիստները բանակցում են Բաղրամյան պողոտան բացելու շուրջ. ուղիղ միացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան պողոտայում 12-րդ օրն է՝ ընթանում է պայքարը ընդդեմ էլէներգիայի սակագնի թանկացման բողոքի ակցիան: Այսօրը սկսվեց մյուս բոլոր օրերից տարբերվող զարգացումներով: Տիգրան անունով ակտիվիստը, ով ասաց, որ թեև Հայաստանի քաղաքացի չէ, սակայն <<օրիգինալ>> հայ է, բանակցություններ սկսեց ոստիկանության փոխգնդապետի հետ՝ պարզելու՝ ի վերջո, ակտիվիստնե՞րն են փակել ճանապարհը, թե ոստիկաննե՞րը՝ ասելով, որ իրենք աղբամանները դրել են զուտ ջրցան մեքենայից պաշտպանվելու համար:

Սակայն ոստիկանության փոխգնդապետի խոսքով՝  պաշտպանվելու ոչ մի խնդիր չկա, դուք իրենք կարող են ճանապարհը բացել, լիազոր մարմինը ձեզ երթի թույլտվություն տա և իրականացնեն խաղաղ երթ:

Փորձելով հստակեցնել՝ Տիգրանը կրկնեց՝  <<Այսինքն ճաղե՞րն էլ են բացվում, և մենք կարողանում ենք բարձրանալ Բաղրամյան 26, մեր նախագահի մոտ: Կարողա մեր նախագահի խիղճը արթնանա, ասի, թող մեր էս մատղաշ սերունդը ասֆալտին չքնի>>:

 

Խոսակցությանը միջամտեց նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով կրկին ասաց, որ Բաղրամյան պողոտան ոչ ոք ձեռքներից չխլեց.

<<Եթե հավաքեն աղբամանները, ոստիկանությունը անգամ մահակ, ձեռնաշղթա չի կիրառի, նույնը կարող են անել առանց աղբամանների, եթե ցանկանում են շարունակել նստացույցը, մենք կարող ենք ուղեփակոցներ դնել, եթե մենք ունենանք գործողությունների գնալու ցանկություն ունենանք, չենք նայի էս աղբամաններին, մենք սա ընդհանրապես պատնեշ չենք համարում: Որևէ հատուկ միջոց ձեր նկատմամբ չի էլ պատրաստվում կիրառվել>>:




Լրահոս