Նոր մանրամասներ Վարդաշենում տեղի ունեցած հրդեհից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Վարդաշենի Գուրգեն Մահարի փողոցում հրդեհ է բռնկվել:

Պարզվել է, որ այրվում են երեք կից տների տանիքի փայտյա կառուցատարեր (մոտ 180 քմ) և 4 սենյակ՝ գույքով (մոտ 60 քմ) :

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.16-ին, մարվել՝ 17.44-ին:

Ժամը 17.57-ին տեղեկություն է ստացվել, որ դեպքի վայրում քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի մասին տեղեկացվել է «1-03» ծառայության դիսպետչերը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 5-ին, ժամը 16.21-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ և օպերատիվ խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:

Պահանջվել է օգնություն` մեկ ջրատար:

20_4

21_4

23_4

24_3

25_3

26_3

27_2

 

 




Լրահոս