Ինչպես արդեն հայտնել էինք, ոստիկանությունն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի այսօր` 12:30 -ից հետո նրանք պատրաստվում են վերականգնել Բաղրամյան պողոտայի երթևեկությունը:
Նշենք, որ Բաղրամյան պողոտան փակ է հունիսի 22-ից, իսկ ցուցարարներն էլ պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Այժմ պողոտայում են գտնվում ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: