«Երևանյան» զբոսայգի` ԼՂՀ Մարտունի քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ ԼՂՀ Մարտունի քաղաքում կառուցվում է նոր զբոսայգի, որն, ի նշան բարեկամության,  կկրի  «Երևանյան» անվանումը:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատվիրակության անդամները  մասնագիտական խմբի հետ Մարտունու քաղաքապետի ուղեկցությամբ եղել են կառուցվող զբոսայգու շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Նշենք, որ «Երևանյան» զբոսայգու հանդիսավոր բացումը նախատեսվում է օգոստոսի 17-ին՝ Մարտունի քաղաքի օրվա տոնակատարությունների շրջանակում:




Լրահոս