Հանրապետությունում արձանագրվել է 6.5 տոկոս գնաճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. հունիսին մայիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է
1.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 3.0% գնանկումով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 2.7%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.6%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.1% հավելաճ:

2015թ. հունիսին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.0%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 97.6%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.1%, ծառայությունների սակագներինը՝ 101.1%:

2015թ. հունիսին 2014թ. հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 105.2%, ոչ պարենային ապրանքներինը` 107.0%, ծառայությունների սակագներինը` 104.1%, իսկ հունվար-հունիսին 2014թ. հունվար- հունիսի համեմատ`  համապատասխանաբար 105.1%, 105.6%, 105.7% և 103.7%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2015թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական գները նվազել են 2.1-0.1%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.5%-ով:

2015թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.0% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի՝ 30.9-7.4% գնանկումով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 7-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 30.9-0.1% գնանկում, իսկ 6-ում՝ 0.1-13.3% գնաճ:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. հունիսին 2014թ. հունիսի համեմատ արձանագրվել է 6.9%, իսկ 2015թ. մայիսի համեմատ` 30.9% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի` 63.7%, կանաչ պղպեղի՝ 60.2%, կանաչ լոբու՝ 58.6%, կաղամբի՝ 55.5%, կանաչ սոխի 30.2% գնանկումով: 2015թ. հունիսին մայիսի համեմատ վարունգի գինը նվազել է 24.6%-ով, սխտորինը` 19.7%-ով, գլուխ սոխինը՝ 18.4%-ով, խառը կանաչեղենինը` 14.6%-ով, սմբուկինը` 10.7%-ով, սնկինը՝ 7.1%-ով, գազարինը՝ 0.4%-ով:

Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է կարտոֆիլի՝ 6.5% և ճակնդեղի՝ 16.6% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. հունիսին մայիսի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նվազել են 34.3-18.0%-ով: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նախորդ ամսվա համեմատ նվազել են 31.9%-ով:




Լրահոս