Վարչապետի՝ ՌԴ մեկնելու պատճառով կառավարության նիստը մեկ օր շուտ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկանում է, որ այս անգամ կառավարության նիստը կայանալու է ոչ թե հինգշաբթի, այլ մեկ օր շուտ՝ չորեքշաբթի:

Ինչպես հայտնի է, հուլիսի 9-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպելու է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, որի ժամանակ քննարկվելու է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հարցերը։

Նիստի՝ մեկ օր շուտ անցացումն էլ հենց  պայմանավորված է ՀՀ վարչապետի ՌԴ այցով:




Լրահոս