Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով, փոխանցում է Mirror-ը:
Տեղեկություններ են շրջանառվում, որ անգլիական ակումբը պատրաստ է 28 մլն եվրո տրամադրել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար, սակայն առաջարկը մերժվել էր: Մոուրինյոն Իսկոյին դիտարկում էր որպես Օսկարին փոխարինող, եթե վերջինս տեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»:
Ինչպես իր հերթին հայտնում է AS-ը, Իսկոյի տեղափոխությունն անգլիական ակումբ չէր կայացել, քանի որ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեծ հույսեր է կապում վերջինիս հետ: