ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ԱԱԾ պաշտոնական կայքից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ փոխանցված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի եւ նրա հետ գտնված երկու անձանց նկատմամբ մայիսի 20-ին սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից որոնվում է մոտ 55 տարեկան, 175 սմ հասակով, օվալաձեւ դեմքով, ալեխառն խիտ մազերով, ամրակազմ մարմնով, ուղիղ քթով, համաչափ դիմագծերով, դեմքին առանց հատուկ նշանների տղամարդ: Տեղեկատվություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

 

 

 

 

ՀԱՐՑ. Քաղցկեղով հիվանդը կյանքի տեւողությունը մի փոքր երկարացնելու համար օգտագործում է «Էլեգարդ» դեղամիջոցը, որը 5 ամիս առաջ արժեր 70.000 դրամ, իսկ այժմ՝ 111.000 դրամ: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հիվանդ, որը ցանկանում է մի փոքր երկարացնել իր կյանքի տեւողությունը, հնարավորոթյուն չունի 28 օրը մեկ ստեղծել այդ գումարը: Ես շատ կցանկանայի իմանալ անձամբ առողջապահության նախարարից, թե ինչպես կարելի է միանգամից 40.000 դրամով բարձրացնել այդ դեղամիջոցի գինը, եւ եթե դա իրենից կախված չէ, ապա ինչպե՞ս կարող է օգնել այդ հիվանդությամբ տառապողներին:

Սուրեն Ավագյան (54 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Ելնելով հիվանդությունից՝ որեւէ սոցիալական կարգավիճակ ունենալու դեպքում, եթե հիվանդին բժշկի ցուցումով նշանակվել է «Հիմնական դեղերի ցանկ»-ում չընդգրկված դեղ, ապա ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի եզրակացության հիման վրա հիվանդին դուրս է գրվում դեղ ՀՀ առողջապահության նախարարի 2015թ. ապրիլի 13-ի N 16-Ն հրամանով հաստատված «ՀՀ-ում գրանցված դեղերի պետական գրանցամատյանների (ռեեստրի) ցանկից:
Տեղեկացնում ենք, որ դիմումում նշված «Էլիգարդ» դեղն ընդգրկված չէ «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկ»-ում, ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես մարդասիրական օգնություն, ստանում է դրանց համարժեք փոխարինողները եւ բաշխում է համապատասխան բժշակական հաստատություններին: ՀՀ ԱՆ «Մարդասիրականա օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում ներկա պահին վերոնշյալ դեղերը բացակայում են, առկայության դեպքում դրանք կբաշխվեն քաղաքացիներին՝ սահմանված կարգով:

ՀՀ առողջպահության նախարարության
աշխատակազմի ղեկավար Արմեն Կարապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է, որ մեր պետությունը բավարար միջոցներ չի տրամադրում նման վիճակում հայտնված հիվանդներին բավարար օգնություն ցուցաբերելու համար, իսկ Հայաստանում պալիատիվ (ամոքիչ) բժկությունն էլ գրեթե բացակայում է: Առկա մեկ-երկու հիվանդասենյակներն էլ մշտապես կիսադատարկ են` ծառայության չափազանց բարձր գնի պատճառով:

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ամուսնալուծության պետական գրանցման համար, եւ ընդհանրապես ի՞նչ ժամկետում է կատարվում այդ գործընթացը:

Անի Տոնոյան (29 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են՝
1. անձը հաստատող փաստաթուղթ, 2. ամուսնության վկայական (առկայության դեպքում), 3. ամուսինների համատեղ դիմումը՝ ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար, 4. ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման 3 տարուց ոչ պակաս ժամկետով, 5. ամուսինների դիմումը եւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը` դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:
Ավելացնենք նաեւ, որ ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ՀՀ-ում վերջին 3 տարիներին ամուսնալուծությունների թիվն ավելացել է մոտ 30%-ով: Ըստ այդմ, բաժանումների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզում, որտեղ յուրաքանչյուր 1000 բնակչից 2-3-ը ամուսնալուծվում են:




Լրահոս