ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները հռչակագիր են ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՐԻԿՍ-ի  (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան ու ՀԱՀ) երկրների առաջնորդներն այսօր ամփոփիչ փաստաթուղթ են ընդունել` Ուֆայի հռչակագիրը: Այդ և մի շարք այլ փաստաթղթերի ստորագրումը կայացել է ընդլայնված կազմով պետությունների ղեկավարների աշխատանքային նիստից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հռչակագրում ընթացիկ քաղաքական ու տնտեսական իրավիճակի վերաբերյալ գնահատական է տրվել, արտացոլվել են ԲՐԻԿՍ անդամ երկրների ընդհանուր մոտեցումները բազմակողմանի համագործակցության վերաբերյալ:

ՌԴ, Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի ու ՀԱՀ ղեկավարները նաև գործողությունների պլան են մշակել, որը կոնկրետացնում է ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների աշխատանքը հաջորդ տարում, ինչպես նաև ներառում է փոխհամագործակցությանն ուղղված նոր հեռանկարներ:




Լրահոս