Մովսիսյանը հրաժարվել է վերադառնալ ՄԼՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԼՍ-ի «Ռեալ Սոլտ-Լեյկ» ակումբի տեխնիկական տնօրեն Կրեյգ Վայբելն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ ամերիկյան ակումբի տեղափոխվելու մասին խոսակցություններին:

«Յուրան այս տրանսֆերային պատուհանի ժամանակ մեզ չի միանա: Մենք մեծ զրույց ունեցանք և հիմա նրան ամեն ինչ դուր է գալիս «Սպարտակ»-ում: Թիմի մարզչական շտաբում փոփոխություններ են եղել և նոր մասնագետը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Յուրայի նկատմամբ: Ես ուրախ եմ նրա համար, սակայն, ցավոք սրտի, նրանից չստացա այն պատասխանը, ինչ սպասում էի», – նշել է նա:

Հիշեցնենք, որ Մովսիսյանն ամերիկյան ակումբի կազմում հանդես է եկել 2007-2009թ.. և թիմի հետ միասին հաղթել է ՄԼՍ-ի գավաթը:




Լրահոս