Այսօր «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նա անդրադարձավ ինչպես իր՝ նախագահի թեկնածու առաջադրվելուն, այնպես էլ Հայաստանում ԿԳԲ գործակալներին:
Անդրադառնալով նախագահական ընտրություններին ընդառաջ իր դեմ իրականացված մահափորձին, նա նշեց, որ Հայաստանի թշնամիների համար ամենավտանգավոր թեկնածուն է եղել, որի համար էլ մահափորձ են արել իր դեմ:
Պատասխանելով այն հարցին` Պարույր Հայրիկյանը շատ է հիշատակում Ռուսաստանի ԿԳԲ-ն, և որ ամեն ինչի հետևում տեսնում է նրանց գործակալներին, արդյոք դա վնասակար չէ, Հայրիկյանը նշեց, որ ինքն այդպիսի մոլուցքով չի ապրում: Նա հավելեց, որ ԿԳԲ-ի գաղտնի գործակալական ցանցը պետք է բացահայտվի, որովհետև նրանք լրտեսներ ու հանցագործներ են:
«Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես ԿԳԲ-ի գործակալ էր, եթե ոչ ուղղակի, ապա ազդեցության առումով»,- նշեց Հայրիկյանը: