Հունաստանի հարցով ֆինանսների նախարարների հանդիպումը ամբողջությամբ բաց կլինի: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում կատարելով Գերմանիայի ֆինանսների նախարարության ներկայացուցչին:
«Նախարարները իրենց գործընկերների հետ կքննարկեն գնահատականները: Քննարկումների արդյունքները բաց կլինեն»,- հայտարարել է ներկայացուցիչը:
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական Կենտրոնական բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը համատեղ գնահատական են տվել Հունաստանի կողմից ներկայացված առաջարկները: Նրանք նշել են, որ Հունաստանի առաջարկները բանակցությունների համար հիմք են հանդիսանում: