WBA, WBO և IBF վարկածներով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն կիսվել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ սպասվող մարտի մասին իր սպասումներով:
«Ֆյուրիի հետ մենամարտը շատ նման է Խեայի հետ տեղի ունեցածին: Ֆյուրին մեծ բերան ունի և ավելի շատ հայտնի է դրանով, քան ռինգում ունեցած իր հաջողություններով: Ես ունեմ շատ խոսել սիրով բրիտանացի մարզիկի հետ մենամարտելու փորձ, հիշո՞ւմ եք Դեվիդ Խեային:
Ֆյուրին շատ մեծ է, բարձրահասական, իսկական ծանրքաշային` երկար լեզվով և չունի ձախողումներ: Սա իսկական սպառնալիք է չեմպիոնի համար: Շատերին է հետաքրքիր, թե ինչպես է չեմպիոնը պատրաստվում պայքարել նրա դեմ: Ֆյուրիի մոտ ամեն ինչ կարգին չէ գլխի հետ, բայց նա կգնա առաջ և կպայքարի, սակայն մամուլի ասուլիսի ժամանակ տխուր կլինի, բայց այդ ամեն ինչն ես արդեն անցել եմ», – նշել է ուկրաինացի բռնցքամարտիկը:
Նշենք, որ Ֆյուրի-Կլիչկո մենամարտը կկայանա հոկտեմբերի 24-ին: