Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը հանդիպել են. քննարկվել է նոր կուսակցություն ստեղծելու հարցը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը վերադարձել է Հայաստան, եւ օրերս տեղի է ունեցել նրա եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը փորձել են հասկանալ իրենց հետագա հարաբերությունների ճակատագիրը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հանդիպման ժամանակ քննարկել են նաեւ Վարդան Օսկանյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից կուսակցություն հիմնելու հարցը:

«Ես պարբերաբար հանդիպում եմ թե՛ Վարդան Օսկանյանին, թե՛ Վահե Հովհաննիսյանին, երկուսին էլ համարում եմ պարկեշտ անձնավորություն ու ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ եթե իրենք նոր կուսակցություն ստեղծելու որոշում ունենան, ապա դրա մասին առաջինն իրենց գործընկերները կիմանան, բնականաբար, առաջին հերթին նաեւ ես։ Ձեր նշած տեղեկությունը հրապարակելու նախօրեին ես հանդիպել ու երկար զրուցել եմ Օսկանյանի հետ, եւ կուսակցություն ստեղծելու որոշման մասին ինձ հայտնի չէ»,- ասաց ԲՀԿ նախագահը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` zham.am-ի:




Լրահոս