«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շրջանում մամուլում ակտիվորեն հրապարակում ու տարածում են դեռեւս 2014 թվականի նոյեմμերին տեղի ունեցած մի միջադեպ, որով փորձում են սեպ խրել հայ եւ եզդի բարեկամ ժողովուրդների միջեւ: Մինչդեռ կատարվածը մասնավորապես վերաբերում է ազգությամբ եզդի Ամարյանների ընտանիքի ու ԴԱՀԿ աշխատակիցների միջեւ տեղի ունեցած վիճաբանությանը, որի առնչությամբ սկսվել է դատական գործընթաց: Իսկ այս ընթացքում Ամարյանների ընտանիքի մայրը` Նազիկ Ամարյանը, լրատվամիջոցներով գրոհ է սկսել` հայտարարելով, թե ԴԱՀԿ աշխատակիցները հայհոյում են եզդիներին:
Եվ այսպես` հուլիսի 10-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամμ, շարունակվեց իշխանության ներկայացուցիչների` ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու քր.գործով դատական նիստը:
Ամբաստանյալ Յուրա Ամարյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի, նա 2014
թվականի նոյեմμերի 19-ին` ժամը 11:00-ի սահմաններում` իր մոր` Նազիկ Ամարյանի
բնակարանում, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունները իրականացնելիս, գտնվելով ոչ սթափ վիճակում, առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել ԴԱՀԿ աշխատակից Կարեն Միլիտոնյանի նկատմամբ` քաշքշել նրան, քարեր նետել ԴԱՀԿ աշխատակիցների ուղղությամբ, որոնցից
մեկը դիպել է Կարեն Միլիտոնյանի աջ ձեռքի ափին` վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս (աջ դաստակի 1-ին մետակարպալ ոսկրի հիմքի բեկորավոր տեղաշարժված կոտրվածքի ձեւով):
Դատարանը նախ լսեց տուժող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության օպերատիվ բաժնի
գլխավոր խորհրդատու, արդարադատության մայոր Կարեն Միլիտոնյանին, ով մանրամասնեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել այնտեղ, որտեղ մինչ դեպքը բնակվում էին Նազիկ Ամարյանն ու իր ընտանիքը…
…«Բոլորի ներկայությամբ եմ ասում` էս տղան` Յուրա Ամարյանը, անգամ
վառելափայտը դուրս բերելուց իրեն դրսեւորել է լիովին հանգիստ ու նորմալ, բացարձակ ագրեսիա չի դրսեւորել: Ամբողջը հրահրել է Նազիկ Ամարյանը: Շատ
շնորհակալ կլինեի այս ամբողջ փաստաբանությունից եւ արդարադատությունից, եթե
Յուրա Ամարյանի տեղը նստած լիներ նրա մայրը, որովհետեւ նա էր սադրիչ պահվածք
դրսեւորում` անիծում, նա էր ասում, թե եզդիներին սենց են ասում, նենց են ասում…»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: