Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, հուլիսի 11-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել ավտոլվացման կետի ավտոլվացող, 1980 թ. ծնված Սաթենիկ Մ.-ն:
Հուլիսի 12-ին վերջինս բացատրություն է տվել, որ նախորդ օրը, ժամը 10-ին, Երևանի Աճեմյան փողոցի թիվ 18/2 հասցեում գործող ավտոլվացման կետում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան ավտոլվացման կետ մտնելու ժամանակ կողային հայելիով հարվածել է իր կրծքավանդակին, ինչի հետևանքով նա վայր է ընկել և ավտոմեքենայի հետևի անիվը անցել է ոտքի վրայով:
Կատարվում է հետաքննություն: