Հայաստանի իշխանությունները պետք է մեծածավալ ծրագրեր իրականացնեն Իրանի հետ. Ստեփան Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Իրանի ու «վեցնյակի» ներկայացուցիչների միջև ատոմային ծրագրի շուրջ ընթացել են բանակցություններ, որոնք բարեհաջող են անցել: Հայտնի է՝ համաձայնագիրն ենթադրում է Իրանի կողմից ավելի քան 10 տարով միջուկային մշակումների սահմանափակում՝ պատժամիջոցների հետզհետե չեղյալ հայտարարման դիմաց:

Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե համաձայնագիրն ինչ ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի և Հայաստանի վրա:

Քաղաքագետի խոսքով, ակնհայտ էր, որ բանակցությունները կանցնեն բարեհաջող, քանի որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան վերջին ժամանակներում ցանկություն ունեն սանկցիաները հանել ու երկխոսություն սկսել Իրանի հետ: «Եվ պարզ էր, որ այս տարվա մեջ այս դրական տենդեցները կլինեն, ուղղակի երեկվա վերջնական փուլը ֆիքսեց ռեալությունը: Եթե դուք մտածում եք, որ Իրանն իր դիրքորոշումը փափկացրեց՝ սխալվում եք: Իրանի դիրքորոշումը նույն է: Այս ֆոնի վրա ակնհայտ հակաարևմտյան քաղաքականություն է վարում Ռուսաստանը: Ակնհայտ է, որ նրանք Իրանի հետ կսկսեն աշխատել», -նշեց նա:

Անդրադառնալով Հայաստանի վրա համաձայնագրի ազդեցությանը, Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ եթե մենք չօգտագործենք այս հնարավորությունը, ապա այն ոչ մի բան Հայաստանին չի կարող տալ: «Հայաստանը, մեր իշխանությունները պետք է օգտվեն դրանից, քանի որ Իրանի հետ, պարզ է մոտ ժամանակներս հնարավորություն կլինի մեծածավալ ծրագրեր իրականացնել, այդ թվում ռազմական ոլորտի, էներգետի ոլորտի, տրանսպորտային ոլորտի: Պետք է շարժվեն մերոնք, գոնե հիմա: Օրինակ, Իրանի հետ նոր երկաթգիծ կառուցեն , փոքր նավթամուղ կառուցեն: Այս ծրագրերը կան միայն թղթի վրա», -նշեց նա, հավելելով՝ « Երկաթգծի հետ կապված ընդհանրապես գումարի հարց չկա, Չինաստանը կտա, գումարների խնդիր չի լինի»:

Քաղաքագետի խոսքով, այս համաձայնագրից կօգտվեն Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը:




Լրահոս