Հրապարակ. ՀՀԿ-ն ռոկոկոյին չի հարմարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ ՀՀԿ ծերակույտը դեռ ամբողջովին չի ինտեգրվել նոր վերանորոգված ճոխ գրասենյակին. Մուշեղ Լալայանը նախկինի պես նստած է նկուղային հարկում, դեռ չի բարձրացել երրորդ հարկի իր ռեզիդենցիան, մնացյալ սենյակները նույնպես գրեթե թափուր են: Միայն ՀՀԿ-ի Գեւորիկն է պարտաճանաչ գալիս գործի, նրան, իհարկե, առանձին սենյակ չեն հատկացրել, նախկինի պես դրսում, պատի տակ սպասում է ՀՀԿ ծերակույտի անդամներին, հիմնականում ցերեկային ժամերին, որովհետեւ արդեն ցուրտ է, սակայն դրանից էլ է գոհ, որովհետեւ առջեւում նախագահական ընտրությունների թեժ սեզոնն է, եւ ինքը, ինչպես ՀՀԿ շտաբի բոլոր ներկայացուցիչները, “քիթ սրբելու” ժամանակ չի ունենալու: Հետաքրքիր է, որ, առաջվա պես, ՀՀԿ գրասենյակ մտնող կողմնակի անձանցից փաստաթուղթ չեն ուզում, հարցում չեն անում, չնայած չի բացառվում, որ երբ գրասենյակը սկսի գործել ողջ “կոմպլեկտով”, այդ ժամանակ շենք մուտք գործելու էլիտար կարգուկանոն սահմանվի: Ի դեպ, դեռեւս ՀՀԿ գրասենյակում չեն նաեւ շտաբի պետի տեղակալները եւ մնացյալ պատասխանատուները, նրանք որոշված են, սակայն, ըստ ամենայնի, շտաբում նստակյաց աշխատանքի կանցնեն Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներից հետո:




Լրահոս