Մենի Պակյաոյի հետ պատմական մենամարտը Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերին չբերեց 2015 ESPY Awards ամենամյա 7-րդ մրցանակաբաշխության «Լավագույն մարտիկի» տիտղոսը: Դրա փոխարեն ժյուրին մրցանակը շնորհել է UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Ռոնդա Ռոուզիին, ով առաջ է անցել երեք բռնցքամարտիկներից ու UFC-ի իր գործընկերոջից:
Արժի նշել, որ այս մրցանակն առաջին անգամ հանձնվել է UFC-ի մարտիկի. ավելի վաղ այս անվանակարգն անփոփոխ կերպով հանձնվել է Մեյվեզերին ( 2007, 2008, 2010, 2012, 2013 ու 2014 թթ.) ու Մենի Պակյաոյին (2009, 2011թթ):
Ընդ որում Ռոուզին մրցանակաբաշխությանն առաջադրվել էր երկրորդ անգամ՝ 2014 թ նա ստացել է խրախուսական մրցանակ պայմանական երկրորդ հորիզոնականի համար: «Ես անգամ չգիտեմ, թե ով է նա»,- պատասխանել է Մեյվեզերը` մրցակցի մասին լրագրողների հարցին:
Ինչպես պարզվել է, Ռոնդան չի մոռացել Ֆլոյդի այս հայտարարությունն ու նախօրեին հայտարարել է.
«Հետաքրքիր է, թե ինչպես է իրեն զգում Ֆլոյդը, ում այս անգամ հաղթեց կին: Դե թող հիմա ասի, որ չգիտի, թե ով եմ ես»: