Հաշվի առնելով սոցիալական փաթեթով հատկացվող գումարների տնօրինման հետ կապված մեր ընթերցողների բազմաթիվ հարցերը` ներկայացնում ենք այն դեպքերը, երբ հնարավոր է սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնել:
Այսպիսով` դա հնարավոր է անել հետեւյալ երեք դեպքերում` 1) աշխատողը` սոցփաթեթի շահառուն, յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ իր սոցիալական փաթեթի հաշվում առկա գումարը կարող է կանխիկացնել, որը սակայն չի կարող գերազանցել աշխատողի` նախորդ տարվա ընթացքում ստացման ենթակա աշխատավարձից եւ ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փոխանցված սոցիալական վճարների չափը: Այս դեպքում աշխատողը իր սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնում դիմում` նախորդ տարվա ընթացքում իր կողմից ստացման ենթակա աշխատավարձից եւ ձեռնարկատիրական եկամուտներից հաշվարկված ու փաստացի մասնակիցների ռեեստր վարողին փոխանցված սոցիալական վճարների չափի մասին տեղեկատվությունը հարկային մարմնից ստանալու համար (կանխիկացումը համապատասխան բանկերում իրականացվում է 2015թ. մայիս ամսից). 2) երբ աշխատողը կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերել եւ այլեւս չի աշխատում (երբ դադարում է նրա` սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, եւ նրա սոցփաթեթի հաշվին առնվազն երեք ամիս սոցիալական փաթեթի գումարների փոխանցումներ չեն կատարվել): Այս դեպքում սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու համար աշխատողը սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնում իր կենսաթոշակի վկայականը. 3) աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից` սոցփաթեթի հաշվում առկա միջոցները, օրենքին համապատասխան, ժառանգաբար նրան անցնելու ժամանակ, որի դեպքում ժառանգը սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ է ներկայացնում ժառանգության իրավունքի վկայագիր:
ՀՆԱՐԱՎՈՐ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ