Մոնրեալի «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանի սաները հյուրընկալվեցին Սփյուռքի նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն ընդունեց Մոնրեալի «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանի սաներին՝ վարժարանի հայերեն ծրագրի պատասխանատու Մհեր Գարագաշյանի գլխավորությամբ:

Նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, նշեց. «Սիրելի´ երիտասարդներ, ուրախ եմ ողջունելու ձեզ Սփյուռքի նախարարությունում: Ցանկացած հայկական վարժարան, այդ թվում և «Սուրբ Հակոբ» ազգային վարժարանը մեզ համար սփյուռքի կարևորագույն կրթօջախներից է, որը ունի մեծ ավանդ Սփյուռքում երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակության գործում»:

Սրապիոնյանը կարևորեց նաև Մհեր Գարագաշյանի դերը՝ երիտասարդների կապը մայրենի լեզվի և հայկական արմատների հետ ամուր պահելու գործում:

Այնուհետև վարժարանի սաները պատմեցին Հայաստանում անցկացրած անմոռանալի օրերի և իրենց տպավորությունների մասին:

Հանդիպման ավարտին ներկաները դիտեցին Սփյուռքի նախարարության ծրագրերի մասին տեսաֆիլմ:




Լրահոս