Հովիկ Աբրահամյանն անում է ամեն ինչ, որպեսզի ԲՀԿ-ն մնա քաղաքական դաշտում՝ որպես երկրորդ քաղաքական ուժ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանն անում է ամեն ինչ, որպեսզի ԲՀԿ-ն մնա քաղաքական դաշտում՝ որպես երկրորդ քաղաքական ուժ: Այդ իսկ պատճառով այս ճռռան շոգին ԲՀԿ-ն, ընկած մարզեմարզ, շարքերի ինվենտարիզացիա է անցկացնում. մաքրում-զտում է կուսակցությունը, «գույքագրում», որպեսզի հասկանա` ռեալ ինչ ունի-չունի Գագիկ Ծառուկյանից հետո: Ի դեպ, ԲՀԿ քոչարյանական կադրերը, տարբեր պատճառաբանություններով, չեն մասնակցում այդ տառապալից աշխատանքին:

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, ապա այդ հարցում եւս ԲՀԿ-ն վերանայել է իր մարտավարությունը. եթե առաջ պնդում էր, որ չի մասնակցելու դրան, ապա, շարքերն ինվենտարիզացնելուն զուգընթաց, կփորձի կառուցողական քննարկումներ եւ կարծիքներ հայտնել Սահմանադրության «շուրջ»` հատկապես մարդու իրավունքների եւ դատական մարմինների թեմայով»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս