Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինվորները պահվում են կիսասոված վիճակում. Վալերի Պերմյակովի գործով նոր բացահայտումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնի Ռոստովի կայազորային դատարանը որպես խափանման միջոց կալանքն է ընտրել Հարավային ռազմական օկրուգի պարենային ծառայության պետի նախկին տեղակալ Դենիս Զորինի հանդեպ, գրում է EADaily-ին:

Զորինը մեղադրվում է խաբեբայության ճանապարհով 450 միլիոն ռուբլուց ավելի արժեքով ավիացիոն ռազմաբազայի կարիքների համար մատակարարվող սննդամթերքի հափշտակման մեջ:

Տեղեկացվում է, որ բազմամիլիոնանոց հափշտակումների դեպքերը բացահայտվել են Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից դաժան սպանությունից հետո անցկացվող քննչական գործողությունների ժամանակ:

Հետաքննիչները բացահայտել են ուշագրավ մանրամասներ: Մասնավորապես պարզվել է, որ զինվորները բավական հաճախ են լքել զորամասի տարածքը՝ սննդամթերքի փնտրտուքով: Ավելի պարզ ասած` նրանք թերսնվել են: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում ռուսական ռազմաբազան սննդամթերքով է մատակարարվել անխափան ու ամբողջ ծավալով:

Ինչպես պարզվել է, Հայաստանում ռուսական ռազմաբազայում գործել է սննդամթերքի հափշտակման մի ամբողջ համակարգ: Այդ շղթան տարել, հասցրել է Հարավային ռազմական օկրուգի պարենային ծառայության պետի տեղակալ Դենիս Զորինին: Սակայն վերջինիս պաշտոնանկ անելու փոխարեն` բարձրացվել է նրա պաշտոնն ու նշանակվել Կենտրոնական ռազմական օկրուգի պարենային ծառայության պետ:

Մեկ տարվա ընթացքում հետաքննությունը հասել է նրան, որ ռուս գնդապետին ձերբակալեն: Այժմ Զորինը կալանավորված է:




Լրահոս