Գերման Ստերլիգովի հանդեպ քրեական գործ է հարուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Արթուր Հայրապետովը հայտնել է, որ Գերման Ստերլիգովի հանդեպ զրպարտության մեղադրանքով քրեական գործ է հարուցվել, փոխանցում է «360 Подмосковье» հեռուստաալիքը:

Այս կապակցությամբ գործարարի մոտ խնդիրներ են առաջացել Ռուսաստանից դուրս գալու հարցում, ուր նա վերադարձել էր մի քանի օր առաջ` Լեռնային Ղարաբաղից:

«Գերման Ստերլիգովի ու իմ՝ փաստաբանի հանդեպ մասնավոր բնույթի հայց է ներկայացվել: Նման դիմումը, երբ ներկայացվում է դատարան, քրեական գործն ավտոմատ կերպով է հարուցվում: Գործը զրպարտության մասին է՝ մասնավորապես մեղադրում են Ստերլիգովին ու ինձ»,- ասել է Հայրապետյանը:

Նրա խոսքերով՝ քրեական գործի հարուցում նախաձեռնել է Միլանա Գորենշտեյնը, ով ներկայում ապրում է Իսրայելի տարածքում:




Լրահոս