Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կարիերան կշարունակի Պորտուգալիայի առաջնությունում:
26-ամյա խաղացողը «Մարիտիմու»-ի հետ 3 տարվա պայմանագիր է կնքել:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Ղազարյանն անցկացրել է հունական «Օլիմպիակոսում» և «Կերկիրայում»: