ԱՄԱՆՈՐՅԱ ԿԱՏԱԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային Ժողովի «Գիտական խորհուրդը» սույն թվականի դեկտեմբերի 31-ին հրավիրում է բանավեճ-քննարկման հետեւյալ թեմաներով.
ա) «ՀՅԴ ահաբեկչության ազդեցությունն օրիորդների ֆիզիոլոգիական վիճակի վրա». զեկուցողներ` Վահան Հովհաննիսյան եւ Հովիկ Աբրահամյան:
բ) «Հայաստանյան համաշխարհային հայտնագործություն` գաղտնալսող սուրճ». զեկուցողներ` Լեւոն Զուրաբյան, Վարդան Օսկանյան եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:
գ) «Դիմա-ծնոտային թերությունների շտկման վիրաբուժական նոր, արդյունավետ մեթոդաբանություն». զեկուցողներ` Մհեր Սեդրակյան եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողներ:
դ) «Բազմազավակ եւ գործազուրկ ծնողների համար պետության կողմից հատկացված նպաստների ավելացում». զեկուցողներ՝ Սամվել Ալեքսանյան եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան:




Լրահոս