«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված Նոր Հաճնի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողությանը երեկ չէր մասնակցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ծառուկյանի և Աբրահամյանի հարաբերությունները կարծես չեն կարգավորվել:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ, Աբրահամյանը խոսում էր ոմանց «բամփելու» մասին նկատի ունենալով Ծառուկյանին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։