Հուլիսի 22-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Վայքի բաժին է դիմել 1947 թ. ծնված Գրիգոր Գ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, համագյուղացին` 1968 թ. ծնված Զոհրաբ Լ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրենց բակում` ընտանիքի անդամների և հարևանների ներկայությամբ, շուրջ 30 րոպե վիճաբանել է իր հետ, քաշքշել, տվել հայհոյանքներ, խանգարել ընտանիքի հանգիստը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել ընտանիքի և մյուսների նկատմամբ:
Կատարվում է հետաքննություն: