Արսեն Խոջոյանը մեկ ամիս է` հիվանդանոցում է. ինչո՞ւ առաջընթաց չի գրանցվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենադարձված գերի 24-ամյա Արսեն Խոջոյանը արդեն 1 ամիս է` հիվանդանոցում է: Այս մասին  Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց նրա մայրը՝  Սվետլանա Խոջոյանը:

Վերջինիս խոսքով, Արսենի վիճակը նույնն է, ոչ մի առաջընթաց չկա. «Դեղեր է ստանում: Հենց դեղից դուրս է գալիս, էլի վիճակը  նույնն է: Առաջընթաց չկա: Որ առաջընթաց լինի լավ կլինի»:

Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը 2014 թվականի մարտի 7-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում և մեկ ամիս անց վերադարձել Հայաստան: Նրա մոտ հայտնաբերվել էին տարբեր հիվանդություններ, որոնք ձեռք էին բերվել հակառակորդի սահմանում գտնվելու ժամանակ: Արսենը ավելի ուշ պատմել էր, որ այնտեղ չէր սնվում, չէր քնում, ողջ ընթացքում սթրեսի մեջ էր:




Լրահոս