Հանրապետական «ծերակույտը» զարմացած է. Հովիկ Աբրահամյանն ու Սերժ Սարգսյանը թեժ բանավեճի են բռնվել, բնականաբար, նախագահի «մաքուր հաղթանակով». «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Հանրապետական վերնախավի հետ «նստող-վեր կացող» մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՀՀԿ ԳՄ նախավերջին նիստում բավականին արտառոց ու նախադեպը չունեցող միջադեպ է գրանցվել՝ բանավեճի մեջ են մտել ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ վարչապետ ու ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, վերջինս, ի դեպ, փորձել է այնպիսի տպավորություն ստեղծել, թե բանավեճն ընթանում է նույն «քաշային կարգում»: Կարճատև այս միջադեպն ավարտվել է, բնականաբար, Սերժ Սարգսյանի «մաքուր հաղթանակով», սակայն ցնցելու աստիճանի զարմացրել է հանրապետական «ծերակույտին», նախագահին էլ ստիպել է խորհել, թե ով է իրականում իշխանությունը ներկայացնող հանրապետության երրորդ պաշտոնյան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս