Ինչ սպասելիքներ ունի ՕԵԿ-ը` «Նաիրիտ»-ի հարցով քննարկումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովում տեղի կունենա քննարկում` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ:

Անդրադառնալով սպասվող քննարկումներին, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ է կարևորում այս քննարկումը: «Սա լուրջ քննարկում է, շատ եմ կարևորում: Շատ եմ կարևորում նաև այն, որ որքան հնարավոր է` պետք է արագ լուծում ստանա, որովհետև ի վերջո գործ ունենք մարդկանց հետ, որոնք տարիներով չեն ստացել աշխատավարձ»,-ընդգծեց նա:

Բիշարյանը նշեց, որ քննարկմանը խմբակցությունից կմասնակցեն այն մարդիկ, ովքեր քաղաքում կլինեն: «Թե ինչ նպատակ է հետապնդում, որքանով արդյունավետ կլինի, ցույց կտա վաղվա քննարկումը»,-եզրափակեց նա:




Լրահոս