Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում օգոստոսի 10-17 կայանալիք ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը ազատ ոճի Հայաստանի հավաքականը կմասնակցի վեց ըմբիշներով: Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ թիմը մրցաշարից առաջ վերջին հավաքը կանցկացնի մրցավայրում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:
50 կգ`Ռազմիկ Միսակյան, ԲԿՄԱ, Երեւան
55 կգ` Նարեկ Հովհաննիսյան, Արտաշատ
60 կգ` Գագիկ Ակուլյան, «Դինամո»
66 կգ` Գեւորգ Մխեյան, ՕՀՔ Երեւան
74 կգ`Սուրեն Խաչատրյան, ԲԿՄԱ
84 կգ` Սարգիս Հովսեփյան, «Աշխատանքային հերթափոխ», Երեւան