Սաակաշվիլին պատմել է Պուտինին անակնկալի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդեսայի սպաների տանը կայացել է Ուկրաինայի Զինված ուժերի Օդուժի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է Օդեսայի շրջանային ադմինիստրացիայի ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին ու «Հարավ» օդուժի հրամանատար գեներալ-լեյտենանտ Պավել Զուևը. հայտնում է «Ուկրինֆորմ»-ը:

Սաակաշվիլին ու Զուևը օդաչուներին շնորհավորել են տոնի կապակցությամբ:

«Ղրիմը գրավելուց հետո Պուտինը կարծում էր, որ Ուկրաինայի շրջանները կփլուզվեն ավազե տնակների նման: Նա կարծում էր, որ ողջ Ուկրաինայի հարավը կվազեր դեպի Ռուսաստանը, որ Օդեսան թշնամուն կդիմավորեր գրկաբաց: Սակայն նման բան տեղի չունեցավ: Եվ դա Պուտինի համար մեծ անակնկալ էր»,- նշել է Սաակաշվիլին:




Լրահոս