ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների համաշխարհային դասակարգման հերթական աղյուսակը: Լևոն Արոնյանն առաջին անգամ դուրս է մնացել առաջին տասնյակից: Հայ գրոսմայստերը 11-րդն է՝ 2765 միավորով:
Դասակարգումը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2853 միավորով, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը երկրորդն է՝ 2816 միավոր: