Անցած գիշեր Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները Կարս-Էրզրում-Իգդիր մայրուղում գրավել են 70 ուղևորով ավտոբուսը: Գրավված ավտոբուսի ուղևորների շարքում եղել են նաև ադրբեջանցիներ, հայտնում է ANS PRESS գործակալությունը:
70 ուղևորներից 30 եղել են ադրբեջանցիներ: Տեղեկացվում է, որ նրանք Էրզրում են մեկնելիս եղել:
Քրդերը ավտոբուսի ուղևորներին պահել են 5 ժամ, այնուհետ նրանց ազատ են արձակել: Ուղևորներին իջեցնելով ու նրանց փաստաթղթերը խլելով` Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալներն ավտոբուսը գլորել են ձորը: