ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, ով մի քանի ամիս առաջ դարձավ Արտաշատի քաղաքապետ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արտաշատցիներին տրամադրել է միկրոավտոբուս, որով նրանք անվճար կարող են հասնել Երեւան՝ Հարավարևմտյան թաղամաս:
Կարծիքներ կան, որ Արգամ Աբրահամյանն այսպիսով փորձում է ընդօրինակել իր աներոջը՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը ֆինանսավորում է Աբովյան-Երևան անվճար երթուղին:
«Ժողովուրդ»-ն այս հարցի շուրջ փորձեց զրուցել Արգամ Աբրահամյանի հետ, սակայն` ապարդյուն: