Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Օլիվեր Կիրխը վնասվածք է ստացել, հաղորդում է գերմանական ակումբի կայքը։
32-ամյա ֆուտբոլիստը ազդրի մկանի վնասվածք է ստացել և դրա հետևանքով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ 3-4 շաբաթ։ Անցած մրցաշրջանում Կիրխն անցկացրել է 11 հանդիպում։