Սահմանադրական բարեփոխումների հետ կապված երկու բառ ենք փոխանակել ու վերջ. Արագած Ախոյանը` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս տեղեկություն էր տարածվել, որ մի շարք նախկին ԲՀԿ-ականներ հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ: ՀՀ նախագահի հետ հանդիպածների թվում շրջանառվում էր Արագած Ախոյանի, Մարտուն Գրիգորյանի, Բազմասեր Առաքելյանի, Ռուստամ Գասպարյանի անունները:

Armlur.am-ը զրուցեց  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանի հետ՝ պարզելու` եղե՞լ է նման հանդիպում, թե` ոչ: Վերջինս վստահեցրեց, որ նման հանդիպում վաղուց է եղել:

«Դա եղել է շատ վաղուց: Խորհուրդ չեմ տա անդրադառնալ, որովհետև անդրադառնալու բան այստեղ չկա: Մենք ոչ մի հարց չենք քննարկել, միայն սահմանադրական բարեփոխումների հետ կապված երկու բառ ենք փոխանակել ու վերջ, այսքանը», – եզրափակեց նա:




Լրահոս