2015թ. հուլիսին հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.7% գնանկում, ինչը հիմնականում կոշկեղենի` 4.3%, հագուստի և գործվածքի՝ 3.1%, վառելիքի`1.2%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 0.7%, ոսկերչական ապրանքների 0.7% գնանկման արդյունք է: Այս ցուցանիշներն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Համաձայն ԱՎԾ-ի՝ դեղամիջոցների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.6%-ով, կահույքինը՝ 0.5%-ով, լվացող միջոցներինը՝ 0.5%-ով, տեքստիլեղենինը՝ 0.4%-ով, շինանյութերինը՝ 0.3%-ով, այգեգործական ապրանքներինը՝ 0.1%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է գորգեղենի՝ 0.1%, խոհանոցային սպասքի՝ 0.4%, գրենական պիտույքների՝ 0.4%, մշակույթի ապրանքների`0.7%, գեղահարդարման ապրանքների 1.5% գնաճ, իսկ անձնապիտո ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2015թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 2% և 1.8% գնաճ: 2015թ. հուլիսին 2014թ. հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 8.7% և 8.1%-ով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 7.6% և 9.4%-ով:
2015թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետության դիտարկված 3 քաղաքներում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.3-0.1%-ով, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում, 4-ում էլ գրանցվել է 0.1-0.8% գնաճ, իսկ մյուս 4-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: