Օգոստոսի 10-ին, ժամը 03.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում` ավտոճանապարհը դարձնելով է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Նոյեմբերյան հատվածի 8-րդ կմ-ում:
Հրշեջ-փրկարարները «Թումանյան ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ բացել են ավտոճանապարհը: