Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշադրություն

Օգոստոսի 11-15-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 11-15-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 11-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, արևելյան շրջաններում‛ 7-8 աստիճանով:

Երևանում`

Օգոստոսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս