Ինչպես տեղեկացնում է «Երևան Ջուր» ընկերությունը պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 14-ին ժամը 23.00-ից մինչև օգոստոսի 15-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Օրբելու փողոցի և Բաղրամյան պող. 53-ից-65 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: