Armlur.am-ի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ մեղադրող դատախազը դասալքության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի համար առաջարկել է 10 տարի ազատազրկում:
Պերմյակովը հանդես եկավ վերջին խոսքով և հայտարարեց, որ լիովին ընդունում է իրեն առաջադրված մեղքը, զղջում է իր արարքի համար և պատրաստ է կրել դատարանի կողմից առաջարկված պատիժը:
Նշենք, որ դատարանն այսօր քննում էր դասալքության գործը իսկ կհրապարակվի այսօր` ժամը 19:00-ին: