Հալեպում հայ է վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալեպի Համիդիե շրջանում երթուղային տաքսու վրա օգոստոսի 12­ին ընկած հրթիռի հետևանքով տուժածների թվում հայ կա: Այս մասին «Արմենպրես»­ը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջից:

Վիրավորվել է Կարպիս Հաբեշյանը: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Բարեբախտաբար, առողջական վիճակը մտահոգիչ չէ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Համիդիե շրջանի համալսարան տանող ճանապարհին երթուղային տաքու վրա հրթիռ ընկնելու հետևանքով յոթ մարդ էր զոհվել, այդ թվում` մեքենայի վարորդը: Աղբյուրի տեղեկացմամբ` Մայսալուն թաղամասում օգոստոսի 12­-ին ահաբեկչական խմբավորումների կողմից գետնուղու պայթյունից քաղաքը ցնցվել է, որից հետո ահաբեկիչները հարձակվել են պետական հիվանդանոցի վրա: Բարեբախտաբար, սիրիական բանակը հետ է մղել նրանց:
Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված տասնյակ խմբավորումների բախումների թիրախում:

Բախումներն այնտեղ մինչև օրս շարունակվում են: Քաղաքի արևմտյան թաղամասերը գտնվում են կառավարական ուժերի, իսկ արևելյան թաղամասերը` զինված
խմբավորումների հսկողության տակ:




Լրահոս