Նեվադ նահանգի սպորտային հանձնաժողովը որոշում է կայացրել խթանիչներ օգտագործելու համար 12 ամսով որակազրկել միջին քաշային կարգում UFC նախկին չեմպիոն Անդերսոն Սիլվաին:
Նաև որոշում էր կայացվել բրազիլացի մարզիկին տուգանել 380 հազար դոլարով, հայտնում է MMAJunkie-ը: Դոպինգ-թեստերից մեկը կատարվել էր հունվարի 31-ին` Նիկ Դիասի հետ մենամարտի օրը: