Խառը մենամարտեր ոճում բռնցքամարտիկ Վիտոր Բելֆորտը հույս է հայտնել, որ Դեն Հենդերսոնի դեմ սպասվող մենամարտում հաղթելուց հետո հնարավորություն կստանա մրցել տիտղոսի համար:
«Հենդերսոնին հաղթելուց հետո ես կցանկանայի մրցել Ուեյդման-Ռոկհոլդ մենամարտի հաղթողի հետ: Կապ չունի, թե դա ով կլինի: Շատ կարևոր է կյանքում նպատակ ունենալ և իմանալ, որ դու ամեն օր ընդառաջ ես գնում դրա իրականացմանը: Ես կենտրոնացած եմ Հենդերսոնի հետ մենամարտի վրա, պետք է շատ լավ կատարեմ աշխատանքը», – Բելֆորտի խոսքերն է մեջբերում MMA Fighting-ը: